Մնում է, որ քրիստոնեական ուղուց շեղվածները հասկանան այաթոլա Խամենեիի ուղերձի իմաստը
17.01.2020 | 00:56
Երբ տեսնում ես, թե 2020 թ. հունվարին ինչ արագությամբ են զարգանում իրադարձությունները Հայաստանի և Արցախի շուրջը, սկսում ես հասկանալ, որ կյանքն ինքը ժամանակ չի տալիս վերլուծաբաններին ու փորձագետներին, որ ամփոփեն անցած 2019 թվականը։ Բայց ավանդույթն ավանդույթ է, և հասկանալու համար, թե ինչու է ամեն ինչ զարգանում հենց այդպես, անհրաժեշտ է գիտակցել 2019 թ. համաշխարհային ռազմավարության զարգացման տրամաբանությունը։
Մենք անպայման մեծ ուշադրություն կդարձնենք նաև Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ-ի և Իսրայելի կատարած ահաբեկչական սպանությանը, որի զոհերը դարձան 11 մարդ, այդ թվում՝ Իրանի ԻՀՊԿ «Քոդս» հատուկ ջոկատի լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին և իրաքցի շիա հրամանատար, «Քաթաիբ հզբոլահ» կազմակերպության ղեկավար Աբու Մահդի ալ Մուհանդիսը։ Հայաստանի քաղաքացիներ, մի հավատացեք հայերի և իրանցիների թշնամիներին. այդ մարդիկ «ահաբեկիչներ» չէին։ Ընդհակառակը, ի դեմս նրանց հենց հայ ժողովուրդը կորցրեց թանկագին բարեկամների։ Իրանցի Սոլեյմանիի դերի մասին իրենց ելույթներում թափանցիկ ակնարկեցին մեր արցախցի գեներալներ Վիտալի Բալասանյանը և Արշավիր Ղարամյանը։ Բայց Հայաստանի երեկվա և այսօրվա իշխանությունները մեր ժողովրդից միտումնավոր թաքցնում էին տեղեկույթն այն մեծ դերի մասին, որ խաղաց Ղասեմ Սոլեյմանին սիրիահայերին Հալեպում և Լաթակիայում փրկելու ժամանակ, նրա ենթակաների դերի մասին Դեյր էզ Զորում և Էլ Կամիշլիում պաշարված հայերին օգնություն ցույց տալու ժամանակ։ Իսկ ալ Մուհանդիսը հենց այն մարդն է, որը 2019-ի օգոստոսին հրապարակավ մերկացրեց Իսրայելի և Ադրբեջանի կեղտոտ գործարքը։
Մեր ժողովուրդը պարտավոր է հարգելու զոհված գեներալ Սոլեյմանիի և հրամանատար ալ Մուհանդիսի հիշատակը։ Նրանք ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների պատրաստած ահաբեկիչների դեմ պայքարի անձնուրաց մարտիկներ էին։ Հենց այդ երկու երկիրն էին ձգտում և ձգտում են բնաջնջելու Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին։ Նշանակում է՝ նաև հայերին։ Դեմքով ճանաչեք ձեր թշնամիներին, Հայաստանի և Արցախի քաղաքացիներ։
Սույն նյութի առաջին պարբերություններից մեր ընթերցողները հավանաբար արդեն գլխի ընկան, որ 2019 թ. միջազգային ասպարեզում իրադրության զարգացման արդյունքները գնահատելիս ցանկացած հետազոտող պետք է առանձնակի ուշադրություն դարձնի հենց Իրանին և նրա շուրջը ձևավորված իրադրությանը։ Իրապես հենց այդ պետությունն է եղել և մնում միջազգային ողջ հանրության ուշադրության կենտրոնում։ Այլ կերպ չէր էլ լինի։ Այնուհետև, ըստ լարվածության աստիճանի, գալիս են Սիրիան և Իրաքը, որովհետև հենց այդ երկրներից, ավելի ճիշտ՝ սիրիական և իրաքյան որոշ տարածքներից, ԱՄՆ-ը և Իսրայելը պլանավորում են պատերազմ սանձազերծել Իրանի դեմ։ Այդ դրույթն իր հրատապությունը պահպանում է մինչ օրս, և կարևոր չէ, թե հենց ինչ տեսքով պատերազմ են ուզում սկսել ¥կամ արդեն սկսել ու վարում են¤ Իրանի դեմ ամերիկացիներն ու սիոնիստները։ Կարևոր է, որ արդեն ապացուցված է. քաոս ստեղծելով Սիրիայում և Իրաքում, այդ թվում՝ այնտեղ խամաճիկ սուննի ահաբեկիչներ նետելով, ամերիկացիներն ու սիոնիստներն ուզում են իրենց վերահսկողությունը սահմանել Իրանի նկատմամբ։ Իսկ եթե չհաջողվի, ապա նույնպիսի քաոս և ավերածություններ ստեղծել, որպիսիք արդեն կարողացել են տարածել Սիրիայում և Իրաքում։
Մենք նախորդ տարիներին արդեն 2-3 անգամ գրել ենք. «Զգուշացեք, ԱՄՆ և Իսրայել, Իրանին ամեն ինչ հայտնի է ձեր ֆաշիստական ու մարդատյաց պլանների մասին»։ Այդ երկու երկիրը վաղուց էր պետք միջազգային հանրության կողմից ճանաչել աշխարհից մերժված և շրջապատել համընդհանուր արհամարհանքի ու պարսավանքի պատով։ ԱՄՆ-ը և Իսրայելը վաղուց էր պետք շրջապատել նաև համընդհանուր ատելության պատով, ինչպես ժամանակին հաջողվեց այդպիսի պատեր ստեղծել նացիստական Գերմանիայի շուրջը 1941-45 թթ.։ Այսօր մարդատյաց ֆաշիստների դերում են ԱՄՆ-ը և Իսրայելը, նրանց իշխող վերնախավերը։ Բայց այսօր ամեն ինչ մնում է առաջվա պես, որովհետև որպեսզի հենց «միջազգային հանրություն» տերմինը դառնա գոնե տեսանելի էական լիազորություններով վերպետական կենդանի մարմին, անհրաժեշտ է ՄԱԿ-ի կենտրոնակայանը հանել Նյու Յորքից և Իսրայելը կրկին հեռացնել ՄԱԿ-ից կամ գոնե սահմանափակել սիոնիստական պետության հնարավորությունները՝ վերադառնալով ՄԱԿ-ի այն բանաձևին, ըստ որի սիոնիզմն ամբողջ աշխարհի կողմից ճանաչվում էր ռասիզմի տարատեսակ։ Ճիշտ է, մենք առաջարկում ենք, որ սիոնիզմը որակվի նաև որպես ֆաշիզմի տարատեսակ։ Դա պետք է արվեր դեռ երեկ, ոչ թե 2020-ին կամ XXI դարում, բայց հիմա էլ դեռ ուշ չէ, պարզապես պետք է շտապել։
Երրորդ կետը դարձյալ Իրանն է և իրանա-ամերիկյան հարաբերությունները։ 2019-ին մենք գրել ենք, որ սրումն անխուսափելի է, քանի որ ԱՄՆ-ը թքում է միջազգային իրավունքի բոլոր նորմերի վրա։ Քանի որ ԱՄՆ-ը մտադիր չէ ճանաչելու «միջուկային գործարքն» Իրանի հետ, քանի որ ԵՄ երկրները մտադիր չեն կատարելու 2015 թ. ստորագրված համապարփակ փաստաթղթով իրենց պարտավորությունները, ապա Իրանն էլ, բայց աստիճանաբար, կրճատում է 2015 թ. համաձայնագրով իր պարտավորությունները։ Սույն նյութը գրելու օրերին Իրանն արդեն հռչակել էր իր պարտավորությունների կրճատման 5-րդ փուլի մասին։ Եվ ճիշտ է վարվում։ Եթե Արևմուտքը ոչ մի պարտավորություն չի պահպանում, ինչու Իրա՞նը պիտի պահպանի։ 2015 թ. մենք հաղորդել ենք մեր ընթերցողներին, որ «միջուկային գործարքի» համաձայնագրում հատուկ կետ կա, ըստ որի՝ եթե գործընկերները չեն կատարում իրենց պարտավորությունները, ապա Իրանն իրավունք ունի լիովին դուրս գալու այդ համաձայնագրից։ Տեղի՞ն է արդյոք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումը, եթե նրանք ենթարկվել են ԱՄՆ-ի թելադրանքին և Իրանից «նոր բանակցություններ» են պահանջում։ Ոչ։ Եվրոպացիները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք ընդհանրապես ոչ թե մարդիկ են, այլ ԱՄՆ-ի և Իսրայելի ստրուկներն են։
Ռուսաստանի և Չինաստանի շնորհիվ այդ հարցում առայժմ հարաբերական հավասարակշռություն է պահպանվում։ Եվ ընթանում է ԱՄՆ-ի դոլարից համաշխարհային առևտրի մի հատվածի դանդաղ, բայց հետևողական ձերբազատում։ Գործընթացը ծանր է, ոչինչ հեշտ չի տրվում։ Սակայն համոզված ենք, որ վաղ թե ուշ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, կամ ինչպես մենք ենք նրանց կոչել՝ Եվրասիայի Մեծ երրորդությունը, կհասնեն իրենց նպատակին։
Իսկ նրանց գործակցությունն արդեն տարածվում է ռազմական ու ռազմաքաղաքական համագործակցության վրա։ 2019 թ. դեկտեմբերի վերջին իրանական ԶՈՒ ԳՇ-ի ավագ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է իրանական բոլոր առաջատար ԶԼՄ-ների համար, որ Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները կտևեն 4 օր, այսինքն՝ ընդհուպ մինչև Նոր տարի։ Դրանք կարելի է դիտարկել որպես Իրանի պաշտպանական դիվանագիտության մեծագույն նվաճումներից մեկը, ընդգծել է գեներալը։ Մենք Հայաստանի քաղաքացիներին մի քանի անգամ նախազգուշացրել ենք այդ իրադարձության մասին։ Եվ ահա ժամանակը եկել է, ամեն ինչ կատարվել է ըստ պլանի։ Դեկտեմբերի վերջին շաբաթվա հաշվետվությունները ցույց են տալիս, որ Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերն իրանական ջրերն են անցել առանց բարդությունների։ Ռուսական նավատորմից այդ զորաշարժերին մասնակցել է երեք նավ՝ «Յարոսլավ Իմաստուն» ֆրեգատը, «Եվգենի Խորով» քարշիչն ու «Ելնյա» լցանավը, չինական կողմից՝ «Սինին» էսկադրային ականակիրը։
Այդ զորավարժություններին մասնակցած ռուսական և չինական նավերի կազմը և հնարավորությությունները ցույց են տալիս, որ այդ զորաշարժերը Ռուսաստանի և Չինաստանի համար ռազմավարական նշանակություն ունեին, քանի որ այդ երկրները նոր ու առաջավոր նավեր են օգտագործել։ Մյուս կողմից, Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի «Ծովային անվտանգության գոտի» անվանումով այդ զորավարժությունը կարելի է դիտարկել որպես Պարսից ծոցում ԱՄՆ-ի գլխավորած «Անվտանգության դաշինքին» հակազդեցություն։ Նշելով, որ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ծովային համատեղ զորավարժությունները հատուկ նշանակություն ունեն, Շեքարչին ասել է. «Հնդկական օվկիանոսը և Օմանի նեղուցը համաշխարհային առևտրի առանցքային շրջաններ են, ուստի այդ տարածաշրջանի անվտանգությունը կարևոր ու կենսականորեն անհրաժեշտ է։ Իրանը մինչև այժմ ապացուցել է, որ միշտ ձգտել է միջազգային ջրային ուղիների անվտանգությունն ապահովելուն, հատկապես այս առանցքային տարածքում։ Զորավարժությունները կատարվելու են տարածաշրջանում միջազգային առևտրի անվտանգությունն ուժեղացնելու և ամրապնդելու համար։ Անվտանգության ասպարեզում փորձի փոխանակումը Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև, ահաբեկչության ու ծովահենության դեմ պայքարը համատեղ ռազմածովային պատրաստականության կարևորագույն նպատակներից են»։ Գեներալ Շեքարչիի վերջին արտահայտությունը բազմանշանակ է. «Այդ զորավարժությունները նշանակություն կունենան աշխարհի բոլոր երկրների համար և կապահովեն անվտանգության կայունությունը»։
Հավանաբար պատահական չէ, որ Մոսկվայում Իրանի նոր դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են կատարելու ոչ միայն ծովում, այլև ցամաքում։ Իհարկե, նա հստակ ժամկետներ չի նշել այդպիսի զորաշարժերի համար։ Բայց հասկանալի է, որ պարոն Ջալալիին հայտնի է, որ Իրանի և Ռուսաստանի զինվորականների միջև արդեն պայմանավորվածություն կա համատեղ ցամաքային զորավարժությունների անցկացման վերաբերյալ։ Մյուս կողմից, մենք սպասում էինք, որ Ռուսաստանից Իրան կգնան Խաղաղօվկիանոսյան նավատորմի ¥ԽՕՆ¤ նավերը։ Մասնավորապես, ենթադրվում էր, որ ռուսները կարող են հենց Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում փորձարկել իրենց հիպերձայնային հրթիռները, որոնցով զինված են ԽՕՆ-ի մի շարք նավեր։ Բայց Իրանի ափերին մոտեցան Բալթիական նավատորմի նավերը։ Արդեն հունվարին պարզ դարձավ, թե ինչու. ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վ. Պուտինը որոշել է, որ հիպերձայնային հրթիռները փորձարկվելու են Սև ծովում առանց նույնիսկ բարեկամ Չինաստանի և Իրանի ծովայինների մասնակցության։ Հավանաբար Ռուսաստանի նախագահը ծանրակշիռ հիմքեր ունի առայժմ ոչինչ բացահայտ չցուցադրելու այն գերժամանակակից սպառազինությունից, որը ռուսական բանակում ու նավատորմում ներդրվել է վերջին երկու տարում։ Իսկ մենք համբերությամբ լցվենք և հավանաբար կտեսնենք համատեղ ռուս-իրանական երկկողմ կամ նույնիսկ ռուս-իրանա-չինական եռակողմ զորավարժություններ ցամաքում։
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին Թեհրանից ստացվեց ևս մեկ նշանակալի նորություն։ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին հատուկ ուղերձ տարածեց բոլոր ԶԼՄ-ներով։ Հասկանալի է, որ այն զուգադիպեցված էր կաթոլիկ աշխարհի Ծննդյան տոնի սկզբին։ Բայց ուղերձի բովանդակությունը ցույց է տալիս, որ այն ուղղված է ոչ միայն Արևմուտքի, այլև արևելյան քրիստոնյաներին և մահմեդականներին։ Խամենեին աշխարհում բոլորին կոչ արեց հետևելու Հիսուս Քրիստոսի ուսմունքին, որը պահանջում է արդարակյացություն և նողկանք արդարակյաց ուժերի թշնամիների նկատմամբ։ «Հիսուս Քրիստոսին հետևելը պահանջում է արդարակեցություն և նողկանք արդարակյաց ուժերի թշնամիների հանդեպ, և հույս կա, որ ողջ աշխարհի քրիստոնյաներն ու մուսուլմաններն իրենց կյանքում և գործերում կհետևեն Հիսուսի այդ մեծ դասին,- ասվում է այաթոլայի ուղերձում։- Այն պատիվը, որ մուսուլմանները վերագրում են Հիսուս Քրիստոսին, ավելի քիչ չէ, քան նրա դիրքորոշումը և վաստակը քրիստոնյա հավատացյալների աչքերում։ Այսօր նրանցից շատերը, ովքեր հավատացնում են, թե հետևում են Հիսուս Քրիստոսին, գնում են այլ ուղիով, քան այն, որն ուներ նա։ Մարիամի որդու՝ Հիսուսի ղեկավար սկզբունքն Աստծո պաշտամունքի և փարավոններին ու բռնակալներին դիմակայելու ուղեցույց է»։ Մեր կարծիքով, ամեն ինչ ասված է կարճ ու կտրուկ և հասկանալի, մնում է, որ քրիստոնեական ուղուց շեղվածները հասկանան այաթոլա Խամենեիի ուղերձի իմաստը։ Այդ թվում՝ նաև մեր Հայաստանում...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ